22.04.2025
Փորձագետ. Էրդողանը ցանկանում է կառուցել «Կարմիր խալիֆայություն»
prev Նախորդ նորություն

Վրաստանը կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը՞

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է փակեն Վերին Լարսի անցակետը, որը կապում է Վրաստանն ու Ռուսաստանը։


«Մենք խոսում ենք գլոբալ խնդրի մասին և վիրուսի, որը կարողանում է հատել երկրների սահմանները։ Մեզ համար ամենակարևորը մեր քաղաքացիների անվտանգությունն է։ Ռիսկերը նվազեցնելու համար կկիրառենք սահմանափակումներ ցանկացած երկրի հետ հարաբերություններում»,-նշել է վարչապետը, հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։


2020-ի հունվար-փետրվարին Ռուսաստանից Վրաստան «Կազբեգ»-ի անցակետով այցելած քաղաքացիների թիվը եղել է 141 հազար 300, ինչը կազմել է ընդհանուր այցելությունների 13.5%-ը։


Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային գլխավոր ճանապարհն է։


Հայաստանում այս պահին հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության ութ դեպք:

Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան