24.11.2024
Սպասվում են տեղումներ. ինչպիսի՞ն կլինի եղանակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվելու է:


Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ ի պատասխան Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի։


Վարչապետը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի չի կարող ունենալ։ Նա ասաց, որ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ քան 50 օր և ոչ ուշ քան 60 օրվա ընթացքում պետք է անցկացվի հանրաքվեն։


Դա նշանակում է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա հունիսի 24-ից մինչև հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում։