24.11.2024
Ազգային ժողովը պատրաստվում է հատուկ նիստին. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

ՀԿԵ-ում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում

Մարտի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարեց կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից:


Մասնավորապես դա վերաբերվում է կայարանների եւ ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղեւորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ եւ այլն) անհրաժեշտ դիմակներով եւ պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության:


- Անհրաժեշտ է բոլոր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ընկերության աշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունն ու կարգապահությունը մեզ թույլ կտան ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցություն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային փոխադրումների ոլորտում, - նշեց Ա.Մելնիկովը:


Նա նաեւ հանձնարարեց բացառել բոլոր մասսայական միջոցառումների անցկացումը եւ գործուղումները երկաթուղում՝ շեշտը դնելով կապի միջոցների ավելի լայն օգտագործմանը: Բացի այդ, ղեկավար կազմին հանձնարարված է մշակել զարգացման հնարավոր ծրագրեր՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալների տատանման ռիսկերը:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 14-ից ՀԿԵ-ն կասեցրել է միջազգային ուղեւորափոխադրումները՝ մինչեւ մարտի 24-ը չեղարկելով Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի ուղերթները: Այժմ Ընկերությունը բոլոր ուղեւորներին վերադարձնում է տոնսերի դիմաց վճարված գումարները: