24.11.2024
Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են ռազմամարզական վարժարանի տարածքում. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը հայտնել է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը: Այս մասին հայտնում են հհ ոստիկանությունից։


Այսպես`


1. Քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2.580.349:


2. Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից ժամանակավորապես հանված և քվեարկության օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 1.471:


3. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 38:


4. Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածների թիվն է` 0:


5. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվն է` 0: