25.11.2024
Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Պուտինը կարողացավ ՌԴ-ի «ինքնաթիռը» բարձրացնել անդունդի եզրից

Պուտինի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխություններն ես դրական եմ գնահատում: Պուտինը կարողացավ ՌԴ-ի «ինքնաթիռը» բարձրացնել անդունդի եզրից և այն ուղղել դեպի դրական ապագա: Դա ես կանվանեմ 2020թ.-ի հունվարյան փրկություն: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Իգոր Պանարինը:


Ըստ նրա, Միշուստինին դարձնելով վարչապետ, Պուտինը շատ մտածված ու կարևոր քայլ է կատարել:


Քաղաքագետը նշել է, որ այդ քայլով Պուտինը կանխեց 1917թ.-ի լիբերալ, մասոնական պետական հեղաշրջման կրկնությունը:


Նրա խոսքով, ՌԴ-ն զարգանալու է դրական ուղղությամբ և Պուտինը սկսեց իշխանության տրանսֆորմացիայի ծրագրի իրականացումը մինչև 2024թ.-ը՝շրջանցելով Արևմուտքը: