24.11.2024
Արդեն 26 դեպք. աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ոչ միայն Էջմիածին, ալև Մեղրի
prev Նախորդ նորություն

Էջմիածնի բոլոր մուտքերն ու ելքերը կփակվեն. Փաշինյանը դեռևս Սևանում է, նոր թեստ է հանձնել

Հայաստանում կորոնավիրուսի գլխավոր օջախ հանդիսացող Էջմիածին քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերն այսօր 23:00-ից կփակվեն, բացառությամբ՝ 3 ճանապարհների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.


«Մեր ունեցած վատ լուրերը հետեւյալն են՝ այս պահին մենք ունենք 28 ախտորոշված դեպք, որից 18-ը Էջմիածնի դեպքի հետ առնչված մարդիկ են: Հիմա մենք քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված մենք է պետք է որոշակի նոր միջոցներ ձեռնարկենք:


Այսպես, ժամը 23:00-ից պիտի խնդրենք մեր սիրելի էջմիածնեցիներին, որ քաղաքից առկա 27 ելքերից միայն 3-ից օգտվեն, մյուսները փակ են լիենլու: Մենք տեղում ջեորմաչափում կանենք Էջմիածնի բոլոր քաղաքացիներին եւ ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք մեկուսանալ: Կկարողանան քաղաքից դուրս գալ Վաղարշապատ-Երեւան ավտոճանապրհով, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկականական կետ, տեղում կհետազոտեն, մյուսը՝ Վաղարշապատ-Աշտարակ, եւ Վաղարշապատ-Մասիս, մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն, տեղում արագ ջերմաչափում կլինի եւ նրանք, ում մոտ ջերմություն կլինի, կխնդրենք ինքնամեկուսացվել: Մյուս բոլոր ելքերը քաղաքի փակ կլինեն», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ վաղը՝ մարտի 16-ին, կառավարությունում քննարկում կլինի:



Նա նաև հայտնեց, որ իրենք դեռևս գտնվում են Սևանում՝ մեկուսացված: «Մենք, ինչպես արդեն գիտեք, դեռ ամբողջ ընտանիքով գտնվում ենք Սեւանում, ինքնամեկուսացվել ենք: Ես ասեմ, որ այսօր հայտնի դարձած 1 դեպքը, որը հայտնաբերվել էր Մեղրիում, պարզ դարձավ, որ ես այդ մարդու հետ Մեղրիում շփում եմ ունեցել, այդ մարդը բիստրո ունի, որտեղ մենք սնվել ենք, այդ մարդու հետ շփվել ենք, այդ պատճառով էլ ես այսօր կրկին թեստ եմ հանձնել, որի արդյունքները կլինեն կեսգիշերին: Եթե պատասխանը բացասական լինի, ես առավոտյան կվերադառնամ Երեւան ու կաշխատեմ կառավարության շենքից», - ասաց նա:


Նա նաև ասաց, որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է հետաձգվել: «Որևէ քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել և, ըստ ամենայնի, մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք»,- ասաց Փաշինյանը։


Վարչապետն անդրադարձավ նաև H1N1 վիրուսի վրաբերյալ քննարկումներին, որը համեմատվում է կորոնավիրուսի տարածման հետ: «H1N1 վիրուսի 2 բռնկում է եղել, 2016-ին՝ 30 մահ, իսկ 2009-ին մասնագետները հիշում են 50 քաղաքացու մահ: Ինչպես գիտեք, այդ ժամանակ այսպիսի աժեոտաժ չկար, պատճառն էլ այն էր, որ սքոցցանցերն ու համացանցն այսքան ազատ չէին եւ տարածված չէին», - ասաց նա:


Փաշինյանի խոսքով, քիչ բարդացած վիճակում 2 հիվանդ ունենք՝ 67 եւ 30 տարեկան, որոնց ինքնազգացողությունը լավ է:


Փաշինյանը նաև անդրադարձավ քննարկումներին առ այն, որ Իտալիայից ու Իրանից ժամանածներին անհրաժեշտ էի միանգամից մեկուսացնել ու 14 օր կարանտինում պահել: «Շատ են մեղադրում, թե ինչու ի սկզբանե չեն մեկուսացրել մարդկանց: Ասեմ, որ բերովի ունենք ընդամենը 5-6 դեպք: Մենք չէինք կարող մեկուսացնել բոլորին, որովհետեւ այժմյան մեկուսացվածների համար տեղ չէր լինի պարզապես: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ մենք իրավիճակը վերահսկում ենք», - ասաց է նա:


«Մենք կքննարկենք նաեւ ՀՀ որոշ շրջաններում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,-նշեց վարչապետը՝ կրկին կոչ անելով ինքնապատասխանատվություն ունենալ, լինել շրջահայաց եւ խուճապի չմատնվել: Նաեւ հավելեց, որ ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում, միայն 2 անձի մոտ է առկա թոփաբորբ: