28.11.2024
Ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած. նախարար
prev Նախորդ նորություն

Այսօր կորոշվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան և արդեն աշխատանքի վայրում է:


Facebook-ի ուղիղ եթերում Փաշինյանը նշեց, որ քննարկում են, թե արդյոք հանրապետությունում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու կարիք կա:


«Ինչ որոշում էլ կայացնենք դրա միակ նպատակը լինելու է կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելումը»,- ասաց նա:


Նիկոլ Փաշինյանի խոսքով, առաջիկա 1,5 ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն: Ավարտելով խոսքը նա նշեց, որ բոլորս լարված ենք, բայց չի ուզում, որ այդպես լինի, բայց և պետք է զգոն լինենք, քանի որ կորոնավիրուսը վտանգ է պարունակում 70 և ավելի տարիք ունեցող անձանց համար:


«Սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից մենք պետք է դուրս գանք շատ ավելի ուժեղացած: Այս ամենի մեջ պետք է փնտրենք, գտնենք հնարավորություններ, այդ թվում տնտեսական, որովհետև միջազգային շուկան վերաձևվելու է և դրանում մենք պետք է գտնենք մեր տեղը»,- հավելեց Փաշինյանը:


Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ մարտի 16-ի առավոտյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի արդեն 30-րդ դեպքը: