24.11.2024
Այսօր կորոշվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հռոմից ժամանած մեր քաղաքացիները 14 օր կգտնվեն մեկուսացման վայրում. փոխվարչապետ

Մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:


«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,- Facebook-ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:


Մարտի 16-ի առավոտյան ժամը 08,00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 30 դեպք: