20.04.2025
Հայաստանն ու կորոնավիրուսը. ինչպես են մեկուսացնում մարդկանց
prev Նախորդ նորություն

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան. ՊՆ-ի հերքումը

Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` հերքելով մամուլում տարածված տեղեկությունները։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է: Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:


Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- գրել է Ստեփանյանը։


 


 

Մայր Աթոռն արձագանքել է եկեղեցիներում ծիսակատարությունները դադարեցնելու կոչերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար