ՆԱՏՕ-ի ռազմական կանոնադրության համաձայն տարածքային խնդիրներ ունեցող երկրները չեն կարող անդամակցել Դաշինքին: Սակայն այդ խոչընդոտը կարելի է շրջանցել Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև երկկողմ պայմանագիր կնքելով: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Կարյակինը:Նա նշել է, որ ամերիկացիներն երազում են Վրաստանին մտցնել ՆԱՏՕ, որպեսզի Կովկասում ստեղծեն հարվածային խմբավորում, ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ պատերազմում: Նա նշել է, որ դա բացասաբար կազդի տարածաշրջանի անվտանգության վրա`ՌԴ-ն էլ իր հերթին ամեն ինչ պետք է անի, որպեսզի խոչընդոտի Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: