Վրաստանն ու Ադրբեջանն արդեն երկար տարիներ զարգացնում են սերտ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Համատեղ զորավարժությունները տեղի են ունենում թուրք գործընկերների մասնակցությաբ` եռակողմ ձևաչափով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին հետախուզության նախկին աշխատակից Թեյմուր Թումանիշվիլին: Նա նշել է, որ տարիներ առաջ ստորագրվել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա կարևորագույն կոմունիկացիաների համատեղ պաշտպանության համաձայնագիրը: Ըստ նրա, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների միջոցով ամրապնդում են երկկողմ ավանդական կապերը: