Վրաստանի իշխանությունների համար ցանկացած աշխատատեղ առաջնային է, սակայն հարկ պետք է վճարեն բոլորը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ մեկնաբանելով Iberia TV վրացական հեռուստաընկերության շուրջ իրավիճակին: Հեռուստաընկերությունը նախագահի ընտրություններից երկու ամիս առաջ հայտնվել է փակման եզրին: Ղեկավարությունն ու աշխատակիցները վստահ են՝ դա կապված է կառույցը գրավելու մեկի ցանկությամբ: «Մենք առավելագույնս ընկերական ենք տրամադրված ցանկացած ձեռնարկատիրական սուբյեկտի նկատմամբ: Յուրաքանչյուր աշխատատեղ մեզ համար առաջնային է: Չնայած դրան, բոլորն են պարտավոր երկրում հարկ վճարել»,-հայտարարել է վարչապետը: