ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը շարունակելու է ամրապնդել կապերը Վրաստանի հետ: Ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը հայտարարել է, որ Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին` Հարավային Օսիայից ու Աբխազիայից հրաժարվելու դեպքում: Նրա խոսքով, եթե Թբիլիսին հավակնություններ ունենա այդ անկախ պետությունների նկատմամբ, ապա երբեք չի անդամակցի Դաշինքին:Նա հավելել է, որ Վրաստանն այդ տարածքների հարցում ունի ազգային հպարտություն և դեռևս չի կարող դրանցից հրաժարվել: