Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններ են վարում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ադրբեջանի դեսպանը:Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, ելույթ ունենալով թյուրքալեզու երկրների համաժողովում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հորդորել էր դաշնակիցներին հրաժարվել ամերիկյան դոլարից և փոխադարձ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:Այս քայլերով Անկարան փորձում է ամրապնդել թուրքական լիրան, որը երկրորդ ամիսն է՝ սրընթաց արժեզրկվում է Թուրքիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով:Վաշինգտոնը օգոստոսից սահմանափակումներ է մտցրել Անկարայի դեմ և սպառնում է առաջիկայում դրանք էլ ավելի խստացնել, եթե Էրդողանի վարչակազմը ազատ չարձակի ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրասոնին: