Վրաստանի իշխանությունները սկսել են մշակել տարածքային պաշտպանության ռազմավարությունը, ինչը թույլ կտա պաշտպանել երկիրը թշնամիներից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նա նշել է, որ իրենց թշնամիները պետք է պատրաստ լինեն` Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:Ըստ նրա, իրենք մշտապես զգում են ԱՄՆ-ի աջակցությունը` իրենք զինվում են Javelin համակարգով, շուտով կստանան նաև ՀՕՊ համակարգեր: