Թեհրանի ու Բաքվի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը շարունակում է ամրապնդվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Էլմիր Վելիզադեն: Նա նշել է, որ երկրների միջև համագործակցությանը նպաստում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի, երկաթգծի կառուցումն ու կապերի ընդլայնումը Կասպից ծովում: Նա հավելել է, որ կողմերն արդեն իսկ կառուցել են Իրանն ու Ադրբեջանը միավորող Աստարա-Աստարա երկաթգիծը: