6.05.2025
Իմ գլխավոր նպատակը Վրաստանի` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելն է. Զուրաբիշվիլի
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետ. Թույլ չենք տա հեղափոխություն սարքել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանրապետության բնակչությանը հավաստիացրել է, որ իշխանությունները «անպատասխանատու ղեկավարներին» թույլ չեն տա հեղափոխություն սարքել:


«Ուժը միասնության մեջ է», ընդդիմադիր միավորումը հրաժարվել է ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 28-ին, եւ հայտարարել է դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք անցկացնելու մասին՝ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով:


«Մենք թույլ չենք տա, որ անպատասխանատու ղեկավարների պատճառով վտանգ սպառնա մեր քաղաքացիներին: Մենք թույլ չենք տա հեղափոխական կամ ռեւանշիստական սցենարներ եւ հասարակական կյանքում անհամաձայնություն եւ անկարգություն մտցնելու փորձեր: Պետությունը կպաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը եւ կպաշտպանի խաղաղ բողոքի իրավունքը: Ընտրություններն ավարտվել են, եւ երկիրը պետք է վերադառնա կյանքի սովորական ռիթմին»,-հայտարարել է Բախտաձեն:

Ադրբեջանի կողմից ՌԴ-ին ուղղված դժգոհություններն անհիմն են. Զախարովա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան