28.11.2024
Yandex-ի «Ալիսան» Ադրբեջանն անվանել է հայերի հողերի վրա ստեղծված արհեստական պետություն
prev Նախորդ նորություն

Մոտենում են եզրափակիչ փուլին. Երեւանը ձեռք է բերելու Су-30СМ կործանիչներ

Հայաստանը և Ռուսաստանը ավարտում են Երևանին Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիրը կնքման նախապատրաստելու ընթացակարգերը: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:


«Մենք ջանում ենք, որ դա շատ արագ լինի: Մոտենում ենք համաձայնության կնքման եզրափակիչ փուլին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տոնոյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը:


Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ երկու երկրները միջպետական մակարդակով ավարտում են Հայաստանին սպառազինություն գնելու համար 100 միլիոն դոլարի ռուսաստանյան վարկի տրամադրման մասին համաձայնագրի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես՝ տեխնիկայի կոնկրետ տեսակների մատակարարումների հարցերով:


Տոնոյանը շեշտել է ռազմական ոլորտում ռուսաստանցի գործընկերների հետ սերտ համագործակցությունը: «Մենք նախապատրաստում ենք մի համատեղ միջոցառում: Ժամկետները կհայտնենք, երբ կլուծվեն որոշ հարցեր», - ասել է նա՝ առանց հստակեցնելու, թե ինչ միջոցառման մասին է խոսքը:


Հայաստանին արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: Այն պետք է ուղղվի ռուսաստանյան արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարմանը: Վարկը տրամադրվում է Հայաստանին 15 տարի մարման ժամկետով՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ըստ համաձայնագրի՝ Երևանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին: