18.01.2025
Կրեմլը մեկնաբանել է Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը
prev Նախորդ նորություն

Վաշաձեն ընտրություններն անվանել է«քրեական ֆարս»

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը նախագահական ընտրություններում պարտվել է Սալոմե Զուրաբիշվիլիին:

«Միասնական ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել: Պահանջում ենք, որ այդ ընտրություններն անցկացվեն համամասնորեն: Պահանջում ենք, որ ԿԸՀ-ը համալրված լինի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներով և փորձագետներով»,- հայտարարել է Վաշաձեն:

Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները՝ ընտրություններն անվանելով «քրեական ֆարս»:

Վրաստանի ընտրված նախագահը մտադիր չէ աշխատել Հավլաբարում Սաակաշվիլիի կառուցած պալատում
Հաջորդ նորություն next