Վրաստանի ընտրված նախագահը մտադիր չէ աշխատել Հավլաբարում Սաակաշվիլիի կառուցած պալատում
Վրաստանի ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ աշխատել նախագահական պալատում, որը կառուցել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Զուրաբիշվիլիի խոսքով, նա կաշխատի Թբիլիսիի կենտրոնում՝ Օրբելիանիի պալատում:
«Բարաթաշվիլին եւ Օրբելիանին իմ նախնիներն են եղել: Օրբելիանիի պալատն ինձ համար ավելի ընդունելի է, այն եվրոպական ոճի է, քան այն մեծ շենքը, որն ինձ այլ բաներ է հիշեցնում», — լրագրողներին ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահի նստավայրը կառուցվել է Սաակաշվիլիի նախաձեռնությամբ՝ 2004—2009 թվականներին եւ դարձել Գեորգի Մարգվելաշվիլիի հետ վեճի պատճառ, որը 2013-ին դարձավ նախագահ:
Մարգվելաշվիլին հայտարարեց, որ մտադիր չէ աշխատել Սաակաշվիլիի կառուցած նստավայրում (Հավլաբարի համալիր), սակայն ավելի ուշ տեղափոխվեց այնտեղ՝ պատճառաբանելով, որ կառավարությունում իրեն հատկացված տեղը շատ փոքր է: Այդ որոշումից հետո Մարգվելաշվիլին դարձավ Վրացական երազանք կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի քննադատության օբյեկտը: Դրանից հետո լրատվամիջոցները նշեցին նրանց հարաաբերությունների վատթարացման մասին: