Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը հրաժարական տվեց. ինչո՞վ է դա կարևոր ՀՀ համար
Հրաժարական տվեց Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը` պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Պատմական պահ է Իսրայելում դեսպանության բացման և ռեզիդենտ դեսպան ունենալու համար:
1. Առավել էֆֆեկտիվ աշխատելու և առավել բարենպաստ միջավայր մեր դեսպանի համար հնարավոր է, որ այլևս չլինի:
2. ԱԳՆ-ն դեսպանի առնվազն երկու փայլուն թեկնածու ունի:
3. Իսրայելի հետ երկկողմ հարաբերությունները չպետք է պայմանավորել երրորդ երկրներով, մանավանդ, որ երրորդ երկրները իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ մեզանով չեն պայմանավորում:
4. Իսրայելում ունենք աճող հայ համայնք:
5. Եկեղեցապատկան կարևորագույն սրբատեղի:
6. Իսրայելը մեր թշնամուն զենք է վաճառում:
7. Պետք է Իսրայելի հետ բարեկամությունը Վաշինգտոնի հետ բարեկամության կոնտեքստում նաև դիտարկել:
8. Պատրիարքարանի և Էջմիածնի հարաբերությունների բարելավման հարցում դեսպանը կարող է օգտակար լինել:
9. Ու վերջապես: Իրանց մեր երկրում դեսպանություն ավելի քիչա անհրաժեշտ, քան մեզ` իրանց երկրում: Մի կողմ է պետք դնել «թող իրանք բացեն, մենք էլ կբացենք» հնացած և ոչ պրագմատիկ թեզը»,- գրել է նա: