26.11.2024
Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստը հրաժարական տվեց. ինչո՞վ է դա կարևոր ՀՀ համար
prev Նախորդ նորություն

Վրաստանի ընդդիմությունը պնդում է, որ կապ չունի Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ

Վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը հերքում է, որ կապ ունի Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիի հասցեին հնչած սպառնալիքների հետ:

«Միավորված ընդդիմությունը և նրա նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն միանշանակ դատապարտում են բռնությունը և սպառնալիքները ցանկացած հրապարակային անձի հանդեպ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտնել էր, որ սպառնալիքներ է ստացել իր և ընտանիքի հասցեին` նշելով, որ դրանց հետ կապ ունեն «Ազգային միասնական շարժում» կուսակցության և դրա ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի հետ կապ ունեցող անձինք:

Վրաստանում սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Հիմնական մրցակիցներն են Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն, որն, ի դեպ, Սահակաշվիլիի կողմնակիցն է: