Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Ամեն ինչ չէ, որ մեր դիրքորոշումներում կարող է համընկնել 100 տոկոսով, բայց դա նորմալ է», - ասել է Ռյաբկովը՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է օգտագործել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհը՝ ընդհանուր հայտարարի գալու համար։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբում զինադադարի առաջարկով հանդես էր եկել Թեհրանում օրեր առաջ կայացած ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովի ժամանակ։