Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: