23.11.2024
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Միլանում
prev Նախորդ նորություն

Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորումը

Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորումը (SNMCMG2), որի մեջ մտնում են  FGS Rheinե ֆլագմանական նավը (Գերմանիա), TCG Erdemliե (Թուրքիա),  BRG STIBAR  (Բուլղարիա), ROS DIMITRIE NICOLESCUE» (Ռումինիա) եւ «SPS TURIA» (Իսպանիա) նավերը:


ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորման հրամանատարն է երկրորդ կարգի կապիտան Ֆրանկ Մագինսկին: Բաթումի նավահանգստում հյուրերին ընդունել են Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի տնօրեն, առաջին կարգի կապիտան Թեմուր Քվանտալիանին եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները:


ՆԱՏՕ-ի հակաականային նավերի մշտական միավորման (SNMCMG2) նավերը Բաթումի նավամատույցում կմնան մինչեւ նոյեմբերի 5-ը: Նավերը, Վրաստանի ՆԳ նախարարության առափնյա պահպանության դեպարտամենտի հետ համատեղ, կմասնակցեն տարբեր վարժական միջոցառումների ու զորավարժությունների: Աջարիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, այդ միջոցառումների նպատակը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի ռազմածովային ուժերի փոխգործակցության եւ համատեղելիության ընդլայնումն է: ՆԱՏՕ-ի հակաականային նավերի մշտական միավորումը (SNMCMG2) արդեն հինգերորդ անգամ է այցելում Վրաստան: