23.11.2024
Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորումը
prev Նախորդ նորություն

Հրաժարվել Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից. Թուրքիան պահանջներ է ներկայացնում ՀՀ-ին

Հայաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը պարզ է և հստակ է: Հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող, մինչև ադրբեջանական օկուպացված տարածքները չազատվեն:


Այս մասին գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը:


Ըստ ադրբեջանական գործակալության՝ նախագահականից արված հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան նախկինի պես շարունակելու է աջակցել Ադրբեջանին և ղարաբաղյան հարցը պահելու է օրակարգում:


Նախագահականից նշել են նաև, որ Հայաստանը պետք է հրաժարվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված Թուրքիային ուղղված պահանջներից, գրում է ermenihaber.am:


«Չնայած Թուրքիայի բոլոր կոչերին՝ Հայաստանը մինչ այժմ չի ձեռնարկել քայլեր 1915թ. դեպքերը ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու ուղղությամբ։


Ըստ նախագահականի՝ Հայաստանի՝ արխիվները բացելու և համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկից հրաժարվելը խոսում է այն մասին, որ Թուրքիայի պատմության մեջ չի եղել Հայոց ցեղասպանություն։


Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմեննրի հարաբերություններ հաստատել: