19.04.2025
ԱՊՀ երկրների վարչապետերը ստորագրել են համագործակցության մասին 18 փաստաթուղթ
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կողմերը պետք է կամք դրսևորեն առաջընթացի համար. ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու կամք կդրսևորեն, բայց համապարփակ խաղաղության համար անհրաժեշտ են փոխզիջումներ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:


«Հակամարտության բոլոր կողմերին անհրաժեշտ է աշխատել կառուցողական դաշտում, որպեսզի հնարավոր լինի խուսափել հռետորաբանության սրումից ու նվազեցնել լարվածությունը շփման գծում: Ես նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է այս ժամանակը օգտագործել կառուցողական բանակցություններին նպաստող մթնոլորտ ձևավորելու համար: Այն աչափազանց կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը  կարողանան գնալ անհրաժեշտ փոխզիջումների, որոնք պետք են  երկարատև ու համապարփակ խաղաղության հաստատման համար», - ասել է նա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: 


Հիշեցնենք, ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել դժվար թե հաջողվի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել: 

Ինտենսիվ բանակցությունների համար կարևոր է փոխվստահության մթնոլորտի պահպանումը. ԵԱՀԿ ՄԽ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար