8.08.2026
Փորձագետ. Մինսկն Ադրբեջանին զենք վաճառելով խախտում է ռազմավարական հավասարակշռությունը
09.10.2018
Փորձագետ. Մինսկն Ադրբեջանին զենք վաճառելով խախտում է ռազմավարական հավասարակշռությունը

Коммерсантъ FM-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած արտաքին քաղաքականությունը նյարդայնացնում է Մոսկվային. Բելառուսը սիրաշահում է Արևմուտքին և Ուկրաինայի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցում: Ռուսաստանի դժգոհության պատճառներից մեկն էլ Բելառուսի՝ Չինաստանի հետ համատեղ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունն է: «Այսինքն՝ քիչ է, որ նրանք այդ համակարգերը մարտական հերթապահության են դրել Ռուսաստանի սահմանների մոտ, դեռ մի բան էլ վաճառել են Ադրբեջանին՝ մրցակցություն ստեղծելով ՌԴ-ի համար ու խախտելով ռազմավարական հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Բաքվի ու Երևանի հակամարտությունը: Նման գործողությունները բարդ է դաշնակցային անվանել»,- ասել է Դրիզեն: