20.04.2025
ՀՀ-Իրան սահմանը կարո՞ղ է ամեն պահ փակվել. Աշոտյանը՝ Փաշինյանի «վտանգավոր» խոսքերի մասին
prev Նախորդ նորություն

Վրաստանը մտադիր է ավելացնել ամերիկյան զենքի գնումները

Վրաստանը կշարունակի ռազմական տեխնիկա գնել ԱՄՆ-ից: Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ ելույթ ունենալով պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված Բաթումի միջազգային խորհրդաժողովում:

«Վրաստանին Javelin հակատանկային համակարգերի հանձնումը շատ կարևոր իրադարձություն է: Անձնական զրույցի ընթացքում պարոն Մեթիսն ինձ ասաց, որ նման որոշումներն ընդունվում են միայն այն երկրների նկատմամբ, որոնք առանձնահատուկ վստահություն են վայելում: Ելնելով դրանից՝ մենք կշարունակենք ԱՄՆ-ից ձեռք բերել այլ տեսակի սպառազինություն»,-հայտարարել է Իզորիան, որի ելույթը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:

Նախարարի խոսքով. «Վրաստանն իր կողմից ամեն ինչ կանի, որպեսզի պաշտպանի այդ համակարգերի անվտանգությունը»։

Թրամփն առաջարկել է փոխել ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման քաղաքականությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար