25.11.2024
Ուսապարկեր եւ գումար. Հնդկաստանի 4 քաղաքացիներ փորձել են հատել հայ-թուրքական սահմանը
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Ղարաբաղում ամենահավանական սցենարն առկա ստատուս-քվոյի պահպանումն է

Վերջին տարիներին Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է Մինսկի ռազմական տեխնիկայի գնումը: Մասնավորապես Բաքուն Բելառուսում ձեռք է բերել Պոլոնեզ հզոր համակարգեր: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին:


Նա նշել է, որ գործարքին նպաստել է նաև Ադրբեջանի ԳՇ պետի այցը Բելառուս:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցին նա նշել է, որ 2018 թվականին և անգամ 2019թ.-ին ղարաբաղյան հարցը մնալու է տարածաշրջանի անվտանգության համար ամենաբարդ խնդիրը: Ըստ նրա, չկան հիմքեր ենթադրելու, թե այդ հարցը շուտով կստանա իր հանգուցալուծումը:


Նրա խոսքով, 2019թ.-ին Ղարաբաղում ամենահավանական սցենարն այսօրվա ստատուս-քվոյի պահպանումն է` նոր էսկալացիայի կրկնության վտանգը պահպանվելու է: