Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակը իշխանությունների համար գերակայություն է
Չնայած Վրաստանի նոր Սահմանարդությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվելու են, սակայն իշխող Վրացական երազանքի համար շատ կարևոր է, որպեսզի ընտրություններում հաղթի նրանց աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին: Այդ մասին հայտարարել է վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին:
Նա նշել է, որ նախագահական ընտրություններում պարտությունն ընդդիմության համար ճանապարհ է բացում հաղթանակ տանելու 2020թ.-ի խորհրդարանական ընտրություններում:
Իր հերթին, փորձագետ Գիյա Նոդիան հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակն առանցքային նշանակություն ունի իշխանության համար ու Վրացական երազանքն այդ հաղթանակը կապում է 2020թ.-ի ընտրություններում հաղթանակի հետ:
Նոդիան հավելել է, որ Վրացական երազանքը բոլոր ռեզերվները գործարկել է, որպեսզի հաղթի այս ընտրություններում ու Սահակաշվիլիին ներկայացնի, որպես չարիք: