Թուրքմենստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծային միջանցքին մեծ խթան կհանդիսանա Ադրբեջանի ու Թուրքմենստանի հարաբերությունների ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետի տեղակալ Գաջիբալա Աբուտալիբովը: Նա նշել է, որ Իլհամ Ալիևը Թուրքմենստանի հետ հարաբերությունների ամրապնդման քաղքականություն է իրականացնում:Ըստ նրա, դա թույլ կտա միացնել Թուրքմենստանին ԲԹԿ-ն և կյանքի կոչել Տրանսկասպյան գազամուղը: