Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է երկիր վերադառնալու պատրաստակամության մասին: Այս մասին նա ասել է՝ դիմելով Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին: Նիդերլանդներից հղված տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ «չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները»՝ ընդգծելով, որ աջակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին: «Հենց որ իմ կարիքը լինի, հենց ինձ կանչեք, ես կվերադառնամ Վրաստան և ձեր հետ միասին կպայքարեմ մեր նպատակների համար», - ասել է վերջինս: