ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ուկրաինայի պատժամիջոցներին պատասխանելու վերաբերյալ: ՌԴ նախագահը հրահանգել է կառավարությանը` պատրաստել ուկրաինացի անձանց ցուցակը, որոնց կվերաբերեն պատասխան քայլերը: Սեպտեմբերի վերջին Ուկրաինան պատժամիջոցներ սահմանեց ռուսական տրանսպորտային ընկերությունների դեմ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների հետ համագործակցության համար: