ԱՄՆ-ը ռազմական օդանավակայան կկառուցի Վրաստանում` Վազիանի ռազմաբազայի տարածքում:Տեղեկության համաձայն` այդ հարցը քննարկվել է Թբիլիսիում ԱՄՆ Տրանսպորտային հրամանատարության հրամանատար գեներալ Սթիվեն Լայոնսոնի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ու Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի հետ հանդիպման ժամանակ:Հանդիպումների ժամանակ նշվել է, որ օդանավակայանի շինարարությունը Վրաստանին, որպես տարածաշրջանում կայունության երաշխավորի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներին ընդունելու հնարավորություն կտա: