Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը կմասնակցի միջանկյալ ընտրություններին: Նշվում է, որ որոշ շրջաններում կկայանան քաղաքապետերի ընտրություններ: Ընդդիմությունը դեռ չի որոշել` ովքեր կլինեն թեկնածուները: Ընտրական օրենսգրքի համաձայն` մոտակա միջանկյալ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսին: Երկրի ԿԸՀ-ն քվեարկության հստակ ժամկետը պետք է հայտնի ընտրություններից երկու ամիս առաջ: