ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մանրամասները:
«Այսօր ես զրուցել են Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք բազմաթիվ հարցեր, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում և էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ աջակցության մասով», - գրել է Բոլթոնը:
Հատկանշական է, որ օրեր առաջ Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ի տարբերույթուն Ալիեւ հետ խոսակցության, չէր Հայաստանի առաջնորդի հետ չէր քննարկել Արցախի հարցը:
«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր», - իր Facebook-յան էջում գրել է Փաշինյանն ու հետգրությամբ հավելել. «Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,-հայտնել է նա»:
Թեպետ պաշտոնական հաղորդագրության մեւ ասվում է, որ քննարկել են «տարածաշրջանային իրավիճակը», սակայն Փաշինյանը պնդում է, որ ԼՂ հիմնախնդիրն անդրադարձ չի եղել:
Միեւնույն ժամանակ փորձագետները կասկածում են, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերն իսկապես շրջանցած լինեն ԼՂ հիմանխնդիրը եւ որեւէ կերպ դրան անդրադարձած չլինեն: Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Նիկոլն ասում է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել և Արցախի մասին չեն խոսել։ Ենթադրենք խոսակցության ժամանակ «Ղարաբաղ» բառը չի գործածվել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի մասին չեն խոսացել։ Բոլթոնն ամեն օր չի զանգում Նիկոլին, ավելին, որքան հիշում եմ առաջին անգամ է զանգել, այն էլ Ալիևի հետ մեկուկես ժամ տևած պատահական հանդիպումից հետո։
Բոլթոնին ԱՄՆ դեմոկրատների մամուլում «ԱՄՆ նախագահ» են անվանում, այնքան մեծ է, իրենց կարծիքով, նրա ազդեցությունը։ Հայաստանի պահով Բոլթոնին կարող է միայն Իրանի և Արցախի հարցը հետաքրքրի, հեռախոս վերցնելու ու Նիկոլին զանգելու այլ պատճառ նա չունի։ Իսկ այդ երկու հարցերն էլ փոխկապակցված են։
Ենթադրենք Բոլթոնը Նիկոլի հետ խոսել է հայ-թուրքական կամ տնտեսական հարաբերությունների մասին, պարզ է, որ դրանք էլ են Արցախի հարցի հետ փոխկապակցված։ Բոլթոնն էլ ինչ «տարածաշրջանային» իրավիճակից կարող է Նիկոլի հետ խոսել, որն անգամ Էջմիածնի իրավիճակի վրա չի կարողանում ազդել։
Այնպես որ, կարող ենք վստահորեն ասել, որ Բոլթոնը Նիկոլի հետ Արցախի հարցն է քննարկել, թեկուզ եթե «Արցախ» բառը չի օգտագործել»,- կարծում է Դանիելյանը։