Լազուրիտային միջանցքը նախագիծը լրացուցիչ խթան կհանդիսանա Ադրբեջանի ու Թուրքմենստանի սոցիալ-տնտեսական կապերի ամրապնդման համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ջեյհուն Ահմեդլին: Ըստ նրա, Լազուրիտային միջանցքը թույլ կտա կապել երեք տարածաշրջանները` Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասն ու Եվրոպան: Դա կստեղծի նաև ցամաքային կապ Աֆղանստանի ու Եվրոպայի միջև: Նրա խոսքով, ԱՄՆ-ն ելնելով իր տարածաշրջանային շահերից կաջակցի Լազուրիտային միջանցք նախագծին ու այդ նախագծին կմիանան նաև եվրոպական երկրները: