JF-17 կործանիչները զգալիորեն կթարմացնեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերը: Այդ պակիստանյան կործանիչը կդառնա Ադրբեջանի օդուժը անբաժանելի մասն ու Բաքվին կապահովի օդային գերակայություն: Այդ մասին հայտարարել է պակիստանցի ռազմական փորձագետ Մուզամիլ Հաթամին: Նա նշել է, որ Պակիստանի ու Չինաստանի կողմից մշակված JF-17 կործանիչներն արդիական են, կարևոր է նաև դրանց գինը`15-20 միլիոն դոլար: Ըստ նրա, Ադրբեջանին կարող են հետաքրքրել նաև Պակիստանի կողմից մշակված Ալ-Հալիդ մարտական տանկը, հակատանկային BaktarShikan համակարգն ու Anza II զենիթա-հրթիռային համալիրը: