Մահացել է հայտնի հայազգի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը
Հունվարի 13-ին 82 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի հայտնի ավիակոնստրուկտոր ու գիտնական, ավիացիոն շարժիչների ստեղծող Ալեքսանդր Սարկիսովը: Այս մասին հաղորդում է TACC-ը` հղում անելով Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Ցավոք, հայտնի կոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը մահացել է հունվարի 13-ին»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշել է «Կլիմով» Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Վատագինը, Սարկիսովը մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Ալեքսանդր Սարկիսովը ծնվել է 1936 թվականին Մոսկվայում: Մեծ ներդրում է ունեցել ավիացիոն արդյունաբերության ոլորտում, ինչի համար արժանացել է բազում պարգևների, այդ թվում՝ Լենինյան մրցանակի (1984 թ.), Լոուրենսի մրցանակի (ԱՄՆ, 1991 թ.), ՌԴ գիտության վաստակավոր գործչի կոչման (1996 թ.) և այլն: