Մոտակա տարիներին ադրբեջանական ներդրումների ծավալը Թուրքիայի տնտեսության մեջ կհասնի 20 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ըստ նրա, վերջին տարիներին թուրքական տնտեսության մեջ Ադրբեջանը ներդրել է 14 միլիարդ դոլար: Նրա խոսքով, նախորդ տարվանից գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: