Հաջորդ տարվա հունվարից Վրաստանի խորհրդարանը կկարողանա մայրաքաղաք Թբիլիսիում շարունակել իր գործունեությունը։Կառավարությունը գործադիր մարմինը մայրաքաղաք վերադարձնելու որոշում է կայացրել։ Հետևաբար, կանոնակարգում, որի նախագիծն այժմ դիտարկվում է, խորհրդարանի գտնվելու վայրը Քութայիսին չի նշվի։Իսկ Քութայիսիում գտնվող շինությունը կհատկացվի ներքին գործերի նախարարությանը։ ՆԳՆ-ն ծրագրում է շենքում մի քանի ստորաբաժանում տեղակայել, այդ թվում՝ ոստիկանական ակադեմիան և 112 տեղեկատվական կենտրոնը։Նոր սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ կմտնի նախագահի երդմնակալությունից հետո, խորհրդարանի գտնվելու վայրը չի նշվի։