9.06.2025
Սարգսյանն ու Լավրովը ընդգծել են օտարերկրյա պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հանդեպ
prev Նախորդ նորություն

Բաքվում մտավախություն ունեն, որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ

Կան ուժեր, որոնք, եթե նման հնարավորություն ընձեռվի, ամեն ջանք կգործադրեն Ադրբեջանում ահաբեկչություն իրականացնելու համար: Այս մասին Report.az-ի հետ զրույցում հայտարարել է Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: 


«Մեր երկրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ արտաքին ահաբեկչական պառնալիքի էլեմենտներն իրենց հստակ դրսևորում են», - ասել է նա:


Նա նշել է, թե երկրի ներսում այս իմաստով անհանգստանալու առիթ չկա, քանի որ իրավիճակը Ադրբեջանում կայուն է, բայց կան արտաքին ուժեր, կենտրոններ, որոնք «բոլոր մեթոդներով փորձում են, հենց առիթ լինի, Ադրբեջանում ահաբեկչություն իրականացնեն, խառնաշփոթ սերմանեն»:


Այդ իսկ պատճառով նա առաջարկում է խորհրդարանում քննարկման առարկա դարձնել ներքին զորքերի հետ կապված փոփոխությունները և առհասարակ՝ երկրի անվտանգությանը վերաբերող օրենքները: 

Թուրքիան Սեւ ծովում սկսել է ռազմական բազա կառուցել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին