25.11.2024
Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ
prev Նախորդ նորություն

Սարգսյանն ու Լավրովը ընդգծել են օտարերկրյա պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հանդեպ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

ԵՏՀ լրատվության բաժնից հայտնում են, որ կողմերը զրույցի ժամանակ անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփմանը:

Զրուցակիցներն ընդգծել են օտարերկրյա պետությունների աճող հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հաստատման առումով:

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ: