Ադրբեջանի ներդրումները Վրաստանում գերազանցել են 3 միլիարդ դոլարը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը: Ըստ նրա, սկսած 2012թ.-ից Ադրբեջանն առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանում ներդրումների առումով: Նա նշել է, որ Ադրբեջանում գործում է վրացական ավելի քան 300 ընկերություններում, իսկ Վրաստանում գրանցված է ադրբեջանական 650 ընկերություն: