25.11.2024
Վրաստանի հայերի և ադրբեջանցիների գրեթե կեսը պետական լեզվին ընդհանրապես չի տիրապետում. NDI
prev Նախորդ նորություն

Վրաստանի բնակչության մեծամասնության կարծիքով՝ երկրում չկա ժողովրդավարություն

ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) անցկացրած հետազոտության համաձայն, Վրաստանում հարցված բնակչության 46 տոկոսն այն կարծիքին է, որ երկրում ժողովրդավարություն չկա:


«Ընդհանրապես, ձեզ համար որքանո՞վ է կարեւոր կամ անկարեւոր ժողովրդավարական երկրում ապրելը» հարցին մասնակիցների 59 տոկոսը պատասխանել է, որ շատ կարեւոր է, 33 տոկոսի կարծիքով՝ կարեւոր է, իսկ 24 տոկոսը կարծում է, որ դա կարեւոր չէ:


«Երկրում կա արդյոք ժողովրդավարություն» հարցին մասնակիցների 43 տոկոսը պատասխանել է, որ Վրաստանում ժողովրդավարություն կա, իսկ 46 տոկոսի կարծիքով՝ երկրում ժողովրդավարություն չկա: Հարցված բնակչության 11 տոկոսը չգիտի այդ հարցի պատասխանը:


Կազմակերպությունն ուսումնասիրությունն անցկացրել է դեկտեմբերի 6-20-ը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար 200 մարդ: