7.01.2026
Հայաստանի խնդրանքով ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը չի կայանա. Ուշակով
04.12.2018
Հայաստանի խնդրանքով ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը չի կայանա. Ուշակով

ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը, որը ծրագրված էր դեկտեմբերի 6-ին, չեղարկվել է Հայաստանի խնդրանքով, որը պատրաստվում է ընտրությունների: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հաշվի առնելով հայկական կողմի խնդրանքը, որը մատնանշել է նախընտրական քարոզարշավը, որոշում է կայացվել ՀԱՊԿ գագաթաժողով չանցկացնել»,- նշել է նա: Կրեմլի ներկայացուցչի խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերիյ Սեմերիկովը:  Ուշակովը, անդրադառնալով գլխավոր քարտուղարի թեկնածուներին նաև ասել է, որ մի քանի տարբերակ կա: Նաև ընդգծել, որ մինչև տարեվերջ գագաթաժողովը դժվար կայանա:   Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է իր հետ հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը։ «ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է», - նշել էր Փաշինյանը։