9.06.2025
Մինսկը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակումը
prev Նախորդ նորություն

Վրաստանը պլանավորում է նավթ արդյունահանել Սեւ ծովում

Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սեւ ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այդ մասին հայտարարել է երկրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան:


«Exxon լրջագույն ընկերությունը կատարում է մեր Սեւ ծովի ներուժի հետազոտություն: Տարեվրջին այն կավարտվի, եւ մենք կհայտարարենք Սեւ ծովի նավթի եւ գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել է Քոբուլիան: Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում է նաեւ ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունը:


«ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունն զբաղվում է մի քանի հորատանցքերի հորատմամբ, եւ ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել է Քոբուլիան:


 

Ադրբեջանի դրամական ռեզերվները մի քանի անգամ գերազանցում են արտաքին պարտքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին