ԱՄՆ-ն պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Ուիլյամ Մաքհենրին:Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար` ելնելով ՀՀ-ի աշխարհագրական դիրքից: ՀՀ-ն գտնվում է ԱՄՆ-ի երկու մրցակիցների` Իրանի ու ՌԴ-ի միջև ու սահմանակցում է ԱՄՆ-ի երկու դաշնակիցների` Թուրքիայի ու Վրաստանի միջև: Նա հավելել է, որ ղարաբաղյան սառեցված հակամարտությունը խոչընդոտում է ՀՀ-ի տնտեսական զարգացմանը, քանի որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան փակ է պահում ՀՀ-ի հետ սահմանը: