25.11.2024
Չավուշօղլու. Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս միասնական պետության դիրքերից
prev Նախորդ նորություն

Շոյգու. Հայաստանն ու Ռուսաստանը խորցնում են ռազմատեխնիկական համագործակցությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ: Շոյգուն նշել է, որ Երեւանը շարունակում է մնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի հուսալի դաշնակիցը եւ առանցքային գործընկերը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:


«Հույս ունեմ, որ այսօր մենք կստորագրենք հերթական փաստաթուղթը, որը թույլ կտա ընդլայնել մեր դաշնակցային համագործակցության շրջանակները», - ասել է Շոյգուն:


Առաջին հերթին դա վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, որը կուժեղանա: Շոյգուն նաեւ շնորհակալություն է հայտնել Տոնոյանին Սիրիայի մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նա նշել է, որ Հայաստանն առաջինն էր, որ արձագանքել է սիրիացիներին օգնություն ցուցաբերելու ՌԴ կոչին:


Իր հերթին Դավիթ Տոնոյանը ևս շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին՝ Սիրիային աջակցելու համար:


«Ես խորին երախտագիտություն եմ հայտնում ՌԴ-ին, հատկապես՝ Պաշտպանության նախարարությանն ու անձամբ ձեզ Սիրիայում մեր մարդասիրական օգնությունը կազմակերպելու համար: Սա մեծ ներդրում է», - ասել է նա:


Նա ասել է, որ Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործունեությանը շատ կարևոր է, հատկապես կարևոր է Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելը, քանի որ այդ ժողովրդի մի մասն էլ հայկական սփյուռքն է: